ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ է սահմանում ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից։

Սանկցիոն ցանկում են հայտնվել երեք ռուսաստանցիներ եւ երեք ռուսական ընկերություններ։ Խոսքը՝ Digital Security, «Դայվտեխնոսերվիս» եւ ФГУП «НИИ «Квант» ընկերությունների մասին է։ Մոսկվան դեռեւս չի արձագանքել այս քայլին։ Նշվում է նաեւ, որ նոր սանկցիաների համար հիմք է հանդիսացել մեկ տարի առաջ ընդունված հակառուսական սանկցիոն օրենքը։

Մեկնաբանություն
X