Եկեք 100 օր չխոսենք․ ՀԺԿ փոխնախագահը՝ կառավարության մասին

Վարչապետը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները գրեթե օր չի լինում, որ չխոսեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից։ «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրա՞ստ է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին»,- հետաքրքրվեցինք ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանից։ «Իհարկե, պատրաստ ենք»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ «2017թ․ ՀԱԿ-ի հետ մասնակցեցիք խորհրդարանի ընտրություններին՝ դաշինք կազմելով, հիմա ինչպե՞ս կմասնակցեք»,- հարցրեցինք ՀԺԿ փոխնախագահին։

«Ժամանակը կգա՝ կորոշենք»,- ասաց նա։ «Մեկ ամիս է անցել նոր կառավարության ձեւավորումից, նկատո՞ւմ եք փոփոխություններ»,- հետաքրքրվեցինք մենք։ «Փոփոխություններ կան, էլի կլինեն։ Եկեք այսօր չխոսենք, մինչեւ չլրանա 100 օրը»,- ասաց նա։ Ըստ Գրիգոր Հարությունյանի՝ կառավարությունում շատ են նոր մարդիկ, որոնց մեծ մասին ինքը չի ճանաչում։ «Նորն է պետք, նորը, նորը»,- զրույցը եզրափակեց ՀԺԿ փոխնախագահը։

Մեկնաբանություն
X