ՔՊ-ի շքեղ գրասենյակը` Արթիկում․ կուսակցությունն ընտրություններին է նախապատրաստվում

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Շիրակի մարզում երկու գրասենյակ է բացել Արթիկ եւ Մարալիկ քաղաքներում։ Հատկապես գրավիչ եւ շքեղ է Արթիկի գրասենյակի շենքը։ ՔՊ կուսակցության անդամ, Շիրակի մարզի ներկայացուցիչ Կարապետ Մխչյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով եւ ե՞րբ է կառուցվել շենքը։

«Արթիկի շենքը նորակառույց է, բայց մենք չենք կառուցել, վարձակալել ենք, իսկ Մարալիկինը հին կառույց է»,- ասաց Կարապետ Մխչյանն՝ ավելացնելով․ «Կուսակցության փիլիսոփայությունը հետևյալն է․ որտեղ կան բավարար թվով կուսակցականներ, այնտեղ բացվում են կուսակցության գրասենյակներ։ Հեղափոխությունից հետո գործընթացը արագացվեց»։

Կարապետ Մխչյանից հետաքրքրվեցինք նաև, թե ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների նախկին կուսակցական լինելը հաշվի առնվու՞մ է, թե՞ ոչ, եւ որքա՞ն է նրանց թվաքանակը Շիրակի մարզում։ «Այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, բայց հարյուրավոր դիմումներ ունենք, որ ցանկանում են անդամագրվել։ Անդամագրելիս մեծ մասամբ հաշվի չենք առել նախկին կուսակցական պատկանելիությունները, բայց բնականաբար դրան նշանակություն տալիս ենք»,- պատասխանեց ՔՊ ներկայացուցիչը։

Կարապետ Մխչյանը չժխտեց, որ նոր գրասենյակներ հիմնելով նպաստում են կուսակցության ամրապնդմանը, ինչն էլ օժանդակելու է նոր ընտրություններն… Նրա խոսքերով, առաջիկայում Շիրակի մարզի խոշորացված՝ Ախուրյան, Ամասիա եւ Աշոցք համայնքներում նույնպես գրասենյակներ են բացվելու։

Նշենք, որ մինչ այդ ՔՊ գրասենյակ գործում էր միայն մարզկենտրոն Գյումրիում։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X