Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց. տեսանյութ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին այսօր նրա շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

Եգորյանը նաև նշեց, որ Սեֆիլյանի խոսքով ցանկանում են իրենց միջնորդությունը քննարկման առարկա դարձնել այն ժամանակ միայն, երբ մյուս ամբաստանյալների վերաբերյալ ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունները կլուծվեն։ Եգորյանը դատարանին ներկայացրեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի 12 եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալենի Սիմոնյանի անձնական երաշխավորությունը Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

Դատարանը հաշվի առնելով Սեֆիլյանի ցանկությունը` հետաձգեց միջնորդության քննարկումը։ Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ` նշելով, որ հանրային անձանց երաշխավորությունը հիմք է ազատության մեջ գտնվող Սեֆիլյանի պատշաճ վարքագիծը, եւ միջնորդությունը ենթակա է բավարարման։

Նշենք, որ այսօր խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես էր եկել նաեւ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի շահերի պաշտպանը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X