3-ամյա Ալեքսի վիրահատության օրը մոտենում է. ծնողները դիմում են բարեգութ մարդկանց

>

Հրազդանցի 3-ամյա Ալեքս Մանասյանն ունի լսողական լուրջ խնդիրներ, որի մասին ծնողները իմացել են 8 ամսականից՝ բժշկի մոտ հերթական այցի ժամանակ:

Ախտորոշումը՝ երկկողմանի սենսոնեւրալ ծանրալսություն:

Փոքրիկի հայրը՝ Գարիկ Մանասյանը, պատմեց, որ միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի լսել. «Տղայիս մոտ 4-րդ աստիճանի լսողություն է:

1 տարեկանում սարք տեղադրեցին: Որոշ ժամանակ անցավ, նկատեցինք, որ երեխան լսողական խնդիրների հետեւանքով չի խոսում, խոսքը բացարձակ զարգացած չէ: Պարզվեց, որ սարքը չի օգնում:

Դիմեցինք «Էրեբունի» ԲԿ, որտեղ մեզ ասացին, որ միայն վիրահատությունը կարող է օգնել երեխայի լսողությունը վերականգնելու համար»:

Ալեքսի հոր՝ Գարիկի խոսքով թե'ւ Հայաստանում, թե'ւ արտերկրում նմանատիպ վիրահատությունը շատ թանկ արժե, իսկ նման վիրահատության հնարավորություն ընտանիքը չունի. «Միայն վիրահատությունը 2 մլն 700 000 դրամ արժե, իսկ իմպլանտը՝ մոտ 18հազար դոլլար արժե: Բարերար մարդկանց օգնությամբ, պարտքով մենք սարքը գնել ենք:

20 օրից տղայիս պետք է վիրահատեն: Միայն ես եմ աշխատում, չեմ էլ պատկերացնում, թե ոնց պիտի գտնեմ գումարը: Իմ նպատակը միայն մեկն է, որ Ալեքսը կարողանա խոսել ու լսել: Խնդրանքով դիմում եմ մարդկանց, օգնեն ինձ տղայիս վիրահատության հարցում »:

Ծնողները մեծ հույսեր ունեն, որ բարերարների ու հովանավորների օգնությամբ պահանջվող գումարը կհավաքվի ու իրենց փոքրիկն էլ կկարողանա խոսել ու լսել: Այս ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, օգնել ցանկացողները կարող են զանգահարել նաեւ 093565634 հեռախոսահամարով՝ Գարիկ Մանասյանին:

AMD 16025079636607

USD 16025079636608

EUR 16025079636609

RUR 16025079636610

Մեկնաբանություն
X