«Անփոխարինելի» Հասմիկ Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից

Տեղեկացանք, որ այսօր աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի՝ մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Նա Շիրակի մարզպետարանում աշխատում էր 1996թ-ից՝ զբաղեցնելով մշակույթի բաժնի պետի պաշտոնը: Մարզպետի խորհրդական էր 2009թ-ից եւ կարողացել էր լեզու գտնել բոլոր մարզպետների հետ ու աշխատել համերաշխ: Ո՞վ է այս պահին նրան փոխարինելու, դեռևս անհայտ է: Նշենք, որ Հասմիկ Կիրակոսյանի հեռանալուց հետո մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ, ովքեր հույս էին փայփայում, թե մնալու են պաշտոնում, հիմա հուսալքված են:

«Եթե անփոխարինելի Հասոյին ազատեցին, նրա էդքան տարիների վաստակն ու ճանաչումը հաշվի չառան, էլ ո՞ւմ պիտի խնայեն, լրիվ իրենց կադրերին են բերում, հնից մարդ չեն թողնի»,-նեղսրտեց մարզպետարանի մեր աղբյուրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը երկու կադրային փոփոխություն արդեն արել էր: Մարզպետի օգնական էր նշանակվել ՔՊ անդամ, լրագրող Էմմա Պալյանը,ով փոխարինեց նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի որդուն: Երկրորդ փոփոխությունը՝ Վանիկ Սերոբյանին մարզպետի խորհրդականի պաշտոնում նշանակելն էր: Նա էլ փոխարինեց նախկին մարզպետ, այժմ գյուղնախարար Արթուր Խաչատրյանի մտերիմ ընկերոջը՝ Սևակ Հայրումյանին:

Մեկնաբանություն
X