Մրցույթը կայացել է Նունե Սարգսյանի հովանու ներքո

Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։ Երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի 9-ին և 10-ին կատարումներով կներկայանան ժյուրիի առջև։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)

Մեկնաբանություն
X