«Սարի թաղի» գործով 4 ամբաստանյալ ազատ արձակվեց (տեսանյութ)

Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպաններ Գրիշա Բալասանյանի եւ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում

ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ՝ բացառությամբ Քյոսեյանի:Վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 700 հազար դրամ գրավը։

Դատախազ Էդգար Պետրոսյանը չառարկեց Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ միջնորդությանը, սակայն առարկեց Անդրանիկ Քյոսեյանի վերաբերյալ միջնորդությունը։

Մանրամասները՝տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X