Տեղի կունենա «Համով-հոտով» Երևան փառատոնը

Հունիսի 10-ին՝ ժամը 17։00-21։00-ին, Հանրապետության հրապարակ մետրոյի հարակից այգում տեղի կունենա «Համով-հոտով» Երևան փառատոնը, որը անցկացվում է Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչելու հայկական լավագույն ուտեստները։ Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Մեկնաբանություն
X