Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց որոշումը, ըստ որի՝ Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվում է պատգամավորների երաշխավորագրերով:

Հիշեցնենք՝ այսօր «Ելք դաշինքի» պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ Անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ «Ծառուկյան դաշինքի» 7 պատգամավոր։

Դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր չախոյանը չառարկեցին փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդության դեմ։ Նշենք նաեւ, որ այսօր կալանքից ազատվեց նաեւ «Սասնա ծռերի» մեկ այլ անդամ` Արամ Հակոբյանը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X