Զինված ապստամբության էջը Հայաստանում փակված է․ Արամ Հակոբյան (տեսանյութ)

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Հակոբյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ պետք է ազատ արձակվեն։ Նրանց նպատակը նոր երկրում արդեն իրականացվել է։

Անդրադառնալով մեր այն հարցին, թե զինված ապստամբություն Հայաստանում կրկին ո՞ր դեպքում է հնարավոր, Հակոբյանը պատասխանեց՝ ոչ մի դեպքում։

Հարցին, թե զինված ապստամբությանը էջն այսպիսով կարելի՞ է փակված համարել Հայաստանում, Հակոբյանը տվեց դրական պատասխան։

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» 11 անդամի գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Հակոբյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը, և նրա խափանման միջոց կալանավորումը փոխարիվեց կես միլիոն դրամ գրավով։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X