Պատգամավորները ներկայացան դատարան. Արամ Մանուկյանը ազա՞տ կարձակվի (տեսանյութ)

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ 9 պատգամավոր, 2ը՝ «Ելք», 7-ը՝ «Ծառուկյան» դաշինքից։ Քիչ առաջ անձամբ դատարան ներկայացան «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը։

Նրանք եւս մեկ անգամ հաստատեցին, որ հանդես են գալիս անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով 9 պատգամավորի անձնական երաշխավորությունը։ Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X