Կրակոցներ Սեւանում

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Սեւանում՝ Առաջին ատյանի դատարանի դիմաց: Տեղացիները մեզ պատմեցին, որ մի քանի կրակոց են լսել ու հավաքվել են․ «Մեկը գոռում էր շտապ օգնություն, մյուսն ասում էր, որ պետք չի, մեքենայով մենք կհասցնենք հիվանդանոց»:

Զանգահարեցինք Սեւանի ԲԿ-ի տնօրենին: Տիկին Գայանեն մեզ ասաց, որ ահազանգ չեն ստացել, եւ որեւէ մեկը հրազենային վնասվածքով հիվանդանոց չի դիմել:

Կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանի աշխատակիցն ասաց, որ կրակոցներ լսել են, բայց դուրս չեն եկել եւ տեղեկություն չունեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մեխակ Հարությունյանի դատի ժամանակ:

Հիշեցնենք, որ Մեխակ Արտակի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին,ժամը 12.20-ի սահմաններում սպանել է համագյուղացի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Անդրանիկի Հակոբյանին:

Մանրամասները ՝ ավելի ուշ:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X