Իրավունք

«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանը եւս ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի շահերի պաշտպան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը եւ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալաավորումը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, որ իր պաշտպանյալն արդարացի պայքար է մղել նախկին իշխանությունների դեմ։ Նա նաեւ ներկայացրել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրություն՝ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ։

Նշենք, որ Դատարանը այսօր փոխել էր նաեւ «Սասնա ծուռ» Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հովհաննես Վարդանյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Մեկնաբանություն
X