Տաղանդները հաճախ ծնվում են ամենահեռավոր գյուղերում․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողության շրջանակում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ այցելեց Հայ- ռուսական (սլավոնական) համալսարան։Նա իր ելույթում նախ անդրադարձավ իր նախորդ այցից հետո համալսարանում տեղի ունեցած փոփոխություններին՝ ասելով, որ այնուամենայնիվ իր բարեկամները մնացել են համալսարանում։

Անդրադառնալով «Դասավադիր Հայաստան» հիմնադրամի գործունեությանը՝ նախագահն ասաց․ «Երկրում կրթությունը պետք է լինի համաչափ։ Գիտության ու սպորտի ոլորտներում տաղանդները չեն ծնվում միայն Երևանում ու Երևանի կենտրոնում, ծնվում են գյուղերում, քաղաքներում և շատ հաճախ ամենահեռավոր գյուղերում, և այստեղ է, որ «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը իր շատ կարևոր գործն է անում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X