Կոտայքի մարզպետի տեղակալները հրաժարակա՞ն կտան

Մարզպետների նշանակումից հետո փոփոխություններ կլինեն նաեւ մարզպետարանների աշխատակազմերում:

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետարանի 3 փոխմարզպետ հրաժարական կտան: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանից հետաքրքրվեցինք առաջիկայում հրաժարակա՞ն կտա, թե՞ կշարունակի աշխատել. «Ես Ձեզ պետք է ասեմ, որ այս պահին որեւէ պատասխան չեմ հնչեցնելու: Առաջիկայում տեղի կունենա իրողություններ, գործընթացների զարգացումներ, ինչպես դուք, այնպես էլ մեր հանրությանը պատշաճ կտեղեկացվի»:

Դիտարկմանը, եթե հրաժարականի հարցը քննարկվի, ինչպիսի՞ն է Կարեն Մարգարյանի դիրքորոշումը, փոխմարզպետը մեզ հորդորեց սպասենք կոնկրետ գործողություններին: Մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց. «Եթե ցանկանան, կմնամ, եթե չցանկանան, իհարկե նրանց բարի երթ կցանկանամ, քանզի Կոտայքի մարզի իմ երկրապահները առաջինն էին, որ արձագանքեցին եւ մասնակցեցին համահայկական շարժմանը»։

Մեր տեղեկություններով՝ այսօր Կոտայքի նորանշանակ մարզապետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակության ընթացքում նաեւ քննարկվել է փոխմարզետների հրաժարականի հարցը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X