Երեխաների օրն ու վարչապետի ծնունդը (ֆոտոշարք)

>

Բամբակ, փուչիկ, «դուխով» երաժշտություն, ուրախ դեմքեր ու երեխաներ։ Այսօր Հանրապետության հրապարակում կրկնակի տոն էր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան 43-րդ տարեդարձը։ Քաղաքացիները կրկին զգեստապահարաններից հանել էին Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկները, հագել ու եկել Հանրապետության հրապարակ։ Պարում էին բոլորը՝ ծերերն ու երեխաները, տղաներն ու աղջիկները, նաև․․․ լրագրողներն ու ոստիկանները։

Շատերը սպասում էին, որ վարչապետը պետք է անձամբ գա ու լսի իրենց շնորհավորանքները, սակայն քանի որ նա չեկավ, մեր տեսախցիկները օգտագործեցին իրենց շնորհավորանքներն ու խնդրանքները Փաշինյանին հասցնելու համար։ Հրապարակում հնչեց նաև հայտնի «Քայլ արա, ձեռքդ՝ վերև, բռունցք արա, դուխով» երգը, պարեցին ու ամենաթեժ պահին բոլորը միասին գոչեցին՝ «մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»։

Տոնախմբությունից անմասն չմնացին նաև զբոսաշրջիկները։ Նախ նրանք մեզնից ճշտեցին տոնախմբության առիթը, հետո խառնվեցին բազմությանն ու սկսեցին պարել ու սուլել։ Երեխաներն էլ, զգալով, որ տոնն այլևս միայն իրենցը չէ, դիվանագիտական լուծում գտան՝ այտերին գրելով արդեն բռենդ դարձած «դուխով» բառը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հատկանշական կադրեր Հանրապետության հրապարակից։

Մեկնաբանություն
X