Հունիսի 1-ը նշանակալից էր իջևանցիների համար (լուսանկարներ)

>

Հայ սպառողին ներկայանալով եվրոպական երկրներում ընդունված հարմարավետության ու հասանելիության արդի հայեցակարգերով՝ Իդեալ համակարգը հայկական շուկա է ներմուծում քաղաքակիրթ առևտրի ժամանակակից սկզբունքները:

Առաջնային համարելով սպառողների պահանջմունքները և, միաժամանակ լինելով նորի ներմուծման առաջին ջատագովներից, «Իդեալ համակարգը» հանդես է գալիս իր հերթական անակնկալով:

Տավուշի մարզի բնակիչները այժմ հնարավորություն ունեն նոր չափանիշներով և որակով կատարել շահավետ գնումներ Իջևանում նոր բացված «Իդեալ համակարգ»-ի խանութ-սրահից:

Խանութ սրահի բացումը տեղի ունեցավ հունիսի 1-ին, Իջևան քաղաքում, Արցախյան փող. 11/2 հասցեում:

Խանութ-սրահն Իջևանի բնակիչներին է ներկայանում «Իդեալ համակարգին» հատուկ չափորոշիչներով, որոնց հիմքում ընկած է քաղաքակիրթ առևտրի արժանավայել միջավայրի ստեղծումը, ընդարձակ և լուսավոր սրահներում ապրանքների ընտրության հարմարավետության ապահովումը և սպասարկման բարձր մակարդակի կազմակերպումը՝ եվրոպական արժեքներին համապատասխան:

«Իդեալ համակարգը»-ը կարևորում է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակիչների կյանքի որակի բարելավումը, որի արդյունքն է նոր բացված խանութ-սրահը Իջևանում:

Նաև նպատակ ունենալով ապահովել բարենպաստ միջավայր՝ «Իդեալ համակարգը» ընդլայնում է ոչ միայն իր խանութ-սրահների աշխարհագրությունը, այլ նաև բնակչությանն է ներկայանում ընդարձակ, լուսավոր և շքեղ խանութ-սրահներով՝ որոնք իրենց չափերով, տեսականու ներկայացվածությամբ, սպասարկման մակարդակով և ընտրության հարմարավետությամբ ձևավորում են շինարարության համար ապրանքների և ծառայությունների ընտրության նոր մշակույթ Հայաստանում:

Քայլելով ժամանակին համընթաց և ներկայացնելով շինարարական ոլորտի վերջին ձեռքբերումները՝ «Իդեալ համակարգը» հայ սպառողներին առաջարկում է բացառիկ շահավետ պայմաններ՝ ամբողջ տարվա ընթացքում ներկայանալով բազմաթիվ ու բազմաբնույթ ակցիաներով, որոնք ավելի հասանելի են դարձնում հաճախորդների երազանքների իրականացումը՝ առաջարկելով ընտանեկան բյուջեի խնայողության նոր շահավետ բանաձևեր, և վերանորոգումը դարձնում հաճելի գործընթաց:

ԻՄԷՔՍ ԳՐՈւՊ ՍՊԸ

Մեկնաբանություն
X