Գյումրին Նիկոլ Փաշինյանի համար խերով է. ծննդյան օրն էլ Գյումրիում էր (տեսանյութ)

Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ուշ երեկոյան ֆիքսել է, թե ինչպես է կառավարական ավտոշարասյունը Վրաստանից վերադառնում Հայաստան:

Վարչապետի եւ նրան ուղեկցողների ավտոմեքենաներն անցելեն «Շիրակ» կենտրոնի դիմացի փողոցով: Վահան Թումասյանը տեսանյութին կից գրառել է. «Վարչապետը փաստորեն իր ծննդյան օրն էլ Գյումրիում սկսեց: Շնորհավորում ենք»:

Օգտատերերից մեկը նկատել է. «Զարմանալի զուգադիպություն։ Գյումրին Նիկոլի համար խերով է»։

Հիշեցնենք, որ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» արշավը, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը, մեկնարկեց Գյումրիի Վարդանանց հրապարակից՝ մարտի 31-ին ժամը 12-ին: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X