Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն․ լուսանկարներ

>

«Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն»,- հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը:

«ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը դիտել է նաև Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Այնուհետև հանրապետության վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության»:

Մեկնաբանություն
X