Խոստացել է բացառել հովանավորչությունը․ Շանթ Մկրտչյանը՝ Լիլիթ Մակունցի հետ հանդիպման մասին

Մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետի ուրբաթօրյա հանդիպմանը հաջորդել է մեկ օր անց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանդիպումը հրատարակիչների, գրական գործակալների, գրականագետների, գրական մամուլի խմբագիրների եւ գրողների հետ։ Հանդիպմանը քննարկվող թեմաների սպեկտրը բավականին ընդգրկուն է եղել՝ գրքի՝ ԱԱՀ-ից ազատումից մինչեւ հանրակրթական ծրագրում ժամանակակից գրականության պարտադիր ուսուցման ներառում։ «Նարցիս» հանդեսի գլխավոր խմբագիր, Գրողների միության հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, որը մասնակցել է մշակույթի նախարարի հետ հանդիպմանը, Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ մշակույթի նախարարն ուշադիր լսել է բոլոր առաջարկությունները, դիտողությունները, գրանցել դրանք։

«Նախարարը հայտարարեց, որ բոլորն ունենալու են հավասար իրավունքներ, եւ բացառվելու է հովանավորչությունը»,- ասաց Շանթ Մկրտչյանը։ Շանթ Մկրտչյանին ավելի շատ հուզել է գրադարանների խնդիրը․ նա նախարարին տեղեկացրել է, որ գրադարանները շատ վաղուց չեն համալրվել գրքերով, պետք է պետական աջակցությամբ հանրապետության գրադարանները համալրվեն գրքերով։ «Շատ ընդհանրական էին հարցադրումները, իրենց առաջարկներն էին ներկայացնում, իրենց դարդ ու ցավերի մասին էին խոսում։ Որոշ մարդիկ ասում էին, որ ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր, նախարարն այդ բոլորը գրառում էր, որպեսզի ստուգի»,- հանդիպման մասին ասաց Շանթ Մկրտչյանը։

Մեկնաբանություն
X