Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի -Երևան ճանապարհը

Այս պահին Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի -Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Ավելի վաղ գրել էինք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել էր, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն էին։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձինք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։

Ի դեպ, ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց։ Շիրակը» բողոքարկել էր որոշումը։

Մեկնաբանություն
X