Էլթոն Ջոնը Հայաստանում է

Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում:

Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը վաղը` ապրիլի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էլթոն Ջոնն այս ընկերությունը ֆինասավորողներից մեկն է։

Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը 2017 թվականի մարտին իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ ժամանակ ներկայացրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Մեկնաբանություն
X