Արարատ Միրզոյանը հանդիպել է Դմիտրի Գվինդադզեին

>

Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով նկարներ Միրզոյանի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեի հանդիպումից։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին: Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները: Ի հավելումն, պարոն Գվինդադձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին»:

Մեկնաբանություն
X