Աջակցենք Արաքսին․ Լիլիթ Մակունց

Քիչ առաջ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ կիսելով վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքում շրջանառվող միջազգային մրցույթի հայազգի մասնակից Արաքս Սարգսյանի օգտին քվեարկելու հղումը։ Նա գրել է․

«Խնդրում եմ լայնորեն տարածենք ու աջակցենք Արաքսին: Ունենք ընդամենը երկու ժամ»:

Նշենք, որ Արաքսը այս մրցույթով հնարավորություն ունի կրթաթոշակ ստանալ Cinema Makeup School դպրոցում։ Հայազգի մասնակցի աշխատանքը մրցում է մի շարք երկրներից ուղարկված աշխատանքների հետ։ Ամենամոտ մրցակցությունը Կոլումբիայի մասնակցի հետ է։

Աշխատանքի համբավը հասցրել է նույնիսկ դուրս գալ Հայաստանի սահմաններից․ այսօր դրա մասին գրել է Buzzfeed-ը։

Մեկնաբանություն
X