Ովքեր մրցանակ ստացան նախագահ Արմեն Սարգսյանից

>

Այսօր նախագահական նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի «Հանրապետության նախագահի մրցանակ» անունը կրող մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է Պողոսյան հիմնադրամը 2001 թվականին։

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգեւատրեց 12 բնագավառների հաղթողներին՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն, վոկալ եւ գործիքային կատարում ուղղություններով: Մրցանակակիրները ստացան կրծքանշան, պատվոգիր եւ դրամական պարգեւ:

Մինչ օրս ՀՀ նախագահի մրցանակ ստացել է 348 անհատ եւ կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային: Այս անգամ մրցանակ ստացավ Տիգրան Մանսուրյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ներդրման համար:

Բժշկության ոլորտում- Մհեր Բիշարյան, Մարինա Բաղդասարյան, Դիանա Հարությունյան

Բնական գիտություններ- Գեղամ Գեւորգյան, Կարեն Քերյան, Սամվել Սրաքանյան, Անուշ Հովակիմյան

Ֆիզիկա- Աշոտ Պետրոսյան, Կարինե Հովհաննիսյան, Մարինա Դերդյան

Հումանիտար գիտություններ-Լիլիթ Սիմոնյան

Գրականություն- Հովհաննես Երանյան, Արա Առաքելյան Արվեստ- Զավեն Խաչիկյան, Հայկ Բաղդասարյան, Վահրամ Բաղդասարյան, Հայկ Բադալյան, Լուսինե Սարգսյան

Արվեստ- Սիրանուշ Մխիթարյան, Արթուր Սահակյան, Մանե Բաղդասարյանը, Մանե Գրիգորյան

Գրականություն- Երվանդ Վարդանյան

Դասական երաժշտության կատարում- Ջուլիետա Ալեքսանյան, Հովհաննես Անդրեասյան

Դասական երաժշտության գործիքային կատարում- Դիանա Ադամյան, Տիգրան Պետրոսյան։

Մեկնաբանություն
X