Թերեզա Մեյը ԵՄ-ից Brexit-ի համար երկրորդ միջանկյալ ժամկետը կխնդրի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ամենայն հավանականությամբ ԵՄ-ից կխնդրի երկրորդ միջանկյալ ժամկետը այդ կառույցից իր երկրի դուրս գալու համար, որով լիարժեքորեն կառույցից դուրս գալը Լոնդոնի համար կհետաձգվի մինչեւ 2023 թվականը:

Այս մասին հայտնում է The Times պարբերականը:

Ըստ հրապարակման, երկրորդ միջանկյալ ժամկետի ընթացքում որոշվելու են առեւտրային եւ մաքսային համաձայնագրերին առնչվող հարցերը, որ չլինի այնպես, որ լիարժեք սահմաններ սկսեն գործել Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռալնդիայի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջանկյալ ժամկետը Լոնդոնի համար, ԵՄ կազմից դուրս գալուց հետո կերկարաձգվի մինչեւ 2020 թվականի տարեվերջը: Նշենք նաեւ, որ, ըստ հաշվարկների, յուրաքանչյուր բրիտանական ընտանիք հազար եվրո է կորցնում Brexit-ի պատճառով:

Մեկնաբանություն
X