Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համաժողովին. տեսանյութ

>

«ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը»։ Այս մասին մայիսի 23-ին կայացած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարեկան 18-րդ համագումարի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար շարունակում է առաջնահերթություն դիտվել, ուստի ոլորտին կցուցաբերվի լիակատար աջակցություն:

«Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում»։

Մեկնաբանություն
X