Դիլիջան ազգային պարկի ծառահատումներից հետո իրավիճակը փոխվել է

Վերջերս անդրադարձել էինք Դիլիջան ազգային պարկում իրականացրած ծառերի սպանդին: Բնապահպան, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն ու Բնապահպանի տուն / Eco House and Camp / խմբի անդամները ահազանգի հիման վրա մեկնել էին Դիլիջան եւ հայտնաբերել 200 ից ավել հատված ծառ: Բնապահպաններն առաջարկում են մեխանիզմներ, որոնք կիրառելու դեպքում վերջ կդրվեն ապօրին ծառահատումներին:

Առաջնայինը անտառապահի խնդիրն է, որը չպետք է լինի տեղի բնակիչ: Բոլոր անտառապահները պետք է ունենան զենքեր իրենց մոտ, եւ պետք է գողին ձերբակալելու իրավունք ունենան: Եւ ամենակարևորը պատշաճ աշխատավարձ պիտի տրվի նրանց եւ այլն: Հայկ Բարսեղյանը տեղեկացնում է, որ երեկ իրենց հետ կապ է հաստատել փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Վարագ Սիսեռյանը, ասելով, որ իրենց առաջարկները կապված Դիլիջան ազգային պարկի հետ, փոխանցվել են համապատասխան մարմիններին։

Ինչպես նաև փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը խոստացել է արձագանքել մինչև մայիսի 30-ը։ Իսկ այս ընթացքում բնապահպանները Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի հսկման համար աշխատանքի ընդունման 400 ից ավել դիմում են ստացել, որից ընտրվելու են ընդամենը 24 անձ: Նախատեսվում է, որ քննություն են վերահանձնելու Դիլիջան ազգային պարկի ներկա աշխատակիցները նույնպես։ Ինչպես նաև Բնապահպանի տուն / Eco House and Camp / նախաձեռնության անդամները դրամահավաք են սկսել, որպեսզի գույք գնեն Հաղարծին տեղամասի հսկման համար:

Կազմակերպիչները կազմել են անհրաժեշտ գույքի ցանկը՝ համապատասխան արժեքով. 6 հատ լեռնային մոտոցիկլետ - Jumper 125, ընդհանուր արժեքը 8400 ԱՄՆ դոլար, 6 հատի առաքման արժեքը 980դոլար, մոտոցիկլետի հանդերձանքը՝ 1100դոլար, առաքումը՝ 100դոլար, 3 հատ GoPro 5 Session՝ 600դոլար, առաքումը՝ 20դոլար, 1 հատ նոթբուք՝ նախատեսված վիդեոմոնտաժի համար, 1200դոլար արժողությամբ, առաքումը՝ 20դոլար, 2 հատ 2tb ծավալով կոշտ սկավառակ՝ ինֆորմացիայի արխիվացման համար՝120դոլար, առաքումը՝ 15դոլար, 3 հատ անօդաչու սարք՝ DJI Mavic Pro Platinum՝ 4500դոլար, առաքումը՝ 100դոլար:

Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 17155դոլար: Բայց եթե գտնվեն մարդիկ, ովքեր գումարի փոխարեն կարող են հենց գույքը տրամադրել, կազմակերպիչների խոսքերով՝ միայն շնորհակալ կլինեն: Հաշվեհամարը, որ բացվել է հենց այդ նպատակով՝ Idram: +37494777594, պատկանում է Բնապահպանի տուն / Eco House and Camp նախաձեռնությանը: Կազմակերպությունը պարտավորվում է մանրամասն հաշվետվություն ներկայացնել գնված գույքի, փոխանցված գումարի համար:

«Շատերին կարող է թվալ, թե ընտրել ենք թանկ ապրանքներ: Այդ ուղղությամբ շատ ենք մտածել ու հազար պատճառ ենք հաշվի առել ընտրություն կատարելիս: Ընտրությունը գալիս է գործի բնույթից: Մոտոյով չես կարող գնալ ու մեջքիդ հսկա դռոն տանել: Դրա համար էլ ընտրել ենք թեկուզ թանկ, բայց փոքր բան: Ու պատճառները նույնն են մյուս ապրանքների ընտրության հարցում»,- պարզաբանում է կազմակերպության տնօրեն Գոռ Հովհաննիսյանը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X