Իմ տեսակը հարմար չի նախարար լինելուն․ Նարինե Թուխիկյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին թեպետ չեն առաջարկել մշակույթի նախարարի պաշտոնը, սակայն սոցցանցերում իր անունը շրջանառվել է բազմիցս։ «Սոցիալական ցանցերն են քննարկել ինձ, առանց իմ գիտություն, որովհետեւ ես ինքս չկամ սոցիալական ցանցերում։ Ինձ էդպիսի առաջարկ երբեւէ չի եղել, ուղղակի հանրությունն է քննարկել իմ հարցը։ Այո, իրենք քննարկել են, ես տեղյակ էլ չեմ եղել»,-մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրենը։

Հարցին՝ եթե առաջարկեին, կհամաձայնե՞ր պաշտոնը զբաղեցնել, Նարինե Թուխիկյանը պատասխանեց․ «Կմերժեի սիրով, որովհետեւ ես ուրիշ ծրագրեր ունեմ, բայց դա կապ չունի, ես պատրաստ եմ աջակցել, համագործակցել, եթե իմ կարիքը կունենան։ Դա իմը չի, իմ տեսակը հարմար չի նախարար լինելուն»։

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նշանակմանն էլ դրական է վերաբերվում․ «Մենք մի անգամ առիթ ունեցանք հանդիպելու, շատ հաճելի տպավորություն ունեցա։ Ինքը հիմա ներքին խոհանոցն է փորձում հասկանալ, մենք ծրագրեր ունենք, որ իրեն կառաջարկենք, հուսով եմ, որ շատ լավ կհամագործակցենք։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս նախարարի հետ»։

Մեկնաբանություն
X