Աշխատում են իրար դեմ

Նոր կառավարության նոր նշանակումներն այս օրերին ոչ բոլորի սրտով են, հատկապես որ բոլոր գերատեսչություններում կադրային ակտիվ փոփոխություններ են ընթանում։ Մշակույթի նոր նախարարի նշանակումից հետո թեպետ բոլոր 3 փոխնախարարներն էլ տեղում են, բայց ակնհայտ է, այդ թվում՝ փոխնախարարների համար, որ դա միայն ժամանակի հարց է։ Նոր նախարարը նույնպես հայտնվել է դժվար կացության առաջ, նա անձամբ կապի դուրս չի գալիս իր հետ խոսել, հանդիպել ցանկացողների հետ, ընդունարանն էլ չի միացնում նախարարի հետ։

Նաեւ անձնական նամակներին ու զանգերին չի պատասխանում թե՛ Ֆեյսբուքով, թե՛ հեռախոսով։ Մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախարարությունը պետք է պարգեւատրման ներկայացներ մշակութային գործիչների ցանկը, բայց նոր նախարարին ոչ միայն չեն ներկայացրել այդ մարդկանց ցանկը, այլեւ խոչընդոտում են եւ սաբոտաժ անում՝ օգտվելով նրանից, որ նա դեռ լավատեղյակ չէ իր առաջիկա գործառույթների մասին։ Մինչդեռ դա աշխատատար պրոցես է, ու պարգեւատրվողներն էլ դրա մասին տեղյակ են լինում դեռ մեկ շաբաթ առաջ։

Գործելակերպը պարզ է շատերի համար․ նրանք, ովքեր գիտեն, որ հեռանալու են, կա՛մ անգործության են մատնված, կա՛մ աշխատում են նորանշանակ նախարարի դեմ։

Մեկնաբանություն
X