Facebook-ում նոր ծառայություն կգործարկվի

Համաշխարհային առաջատար Facebook սոցիալական ցանցում նոր ծառայություն կգործարկվի: Օգտատերերը հնարավորություն կունենան հրապարակելու աուդիոհաղորդագրություններ: Այս մասին հայտնում է Digital Trends-ը: Ձայնային հաղորդագրությունները հնարավոր կլինի հրապարակել գունավոր ֆոնով, ավելացնելով «սմայլիկներ» եւ ստիկերներ: Նոր ֆունցկիան նախ կփորձարկվի Հնդկաստանում, իսկ հետո արդեն կներդրվի բոլոր սեգմենտներում: Նշվում է, որ նոր ֆունցկիան հատկապես այն օգտատերերին կօգնի, որոնց համար դժվարություն է տեքստեր հավաքելը: Այն կօգնի նաեւ ռադիոհաղորդավարներին:

Մեկնաբանություն
X