Լրագրային շանսոն` նախարարից ծնող են կանչել

«Հրապարակ» թերթի «Մեզ փրկեք այս «վայ-խարարից»» վերտառությամբ հրապարակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել հանդիպել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ծնողների հետ:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ավարտել միտքը պետական հիմնարկների ավտոպարկը կրճատելու մասին, որ առաջին փոխվարչապետն ու խոսնակ վարչապետը զեկուցեցին, թե արդեն կրճատել են իրենց ավտոպարկը: Այդպես չի կարելի, տղաներ, լենինյան «միշտ պատրաստ» պիոներիան վաղուց է անցել պատմության գիրկը:

***

«Մերժիր Տարոնին» ակցիայի ձախողումից հետո պարզ դարձավ, որ Տարոն Մարգարյանն այս օրերի ՀՀԿ-ի «ամենազիլ տղեն ա»:

***

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ հեղափոխությունից հետո միայն Երեւանում ծնվել է 300 ՀՀԿ-ական եւ 3 «Ելք»-ական երեխա:

***

ՀՀ ՃՈ-ն ցնծության մեջ է: «Ավտոտեսուչը մերն ա» ակցիայի շրջանակներում կոռումպացված տեսանկարահանող սարքերին շուտով կփոխարինեն կենդանի ավտոտեսուչները:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X