Այսօր թանգարանները բաց կլինեն մինչեւ կեսգիշեր

Թանգարանային գիշերը Հայաստանում անցկացվում է արդեն 15-րդ անգամ, իսկ Արցախում նշվում է 6-րդ տարին։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

Այսօր ժամը՝ 18:00-ից մինչեւ 00:00-ն Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մի շարք թանգարաններում բացի հիմնական ցուցադրություններից կլինեն նաեւ հատուկ ցուցադրություններ, որոնք կուղեկցվեն տարբեր համերգային կատարումներով։ Ի դեպ, մայիսի 19-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն:

Մեկնաբանություն
X