Իրենք իրենց նախագծի դեմ քվեարկեցին․ Բալասանյանը շարունակելու է պաշտոնավարել

Քիչ առաջ ավարտվեց Գյումրու ավագանու անդամների մասնակցությամբ փակ քվեարկությունը, որով անվստահություն էին հայտնում քաղաքապետին։ 33 անդամից 18-ը դեմ քվեարկեց նախագծին, իսկ ԳԱԼԱ-ի 4 անդամները, ԲՀԿ ու ՕԵԿ ներկայացուցիչներ բոյկոտեցին՝ չմասնակցելով քվեարկությանը;

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակելու է պաշտոնավարել։ Քվեարկությունից հետո նրա տրամադրությունն ակնհայտորեն բարձրացավ։ Մեր տեղեկություններով՝ նախագծին դեմ էր քվեարկել նաև ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը, որին քաղաքապետի պաշտոնում էին ուզում տեսնել Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնած ավագանիները։ Ի դեպ, նա Սամվել Բալասանյանի որդու մտերիմն է։

Հիշեցնենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ 13 ավագանի էր ստորագրել, մինչդեռ քվեարկությամբ ակնհայտ էր, որ նախագծին կողմ քվեարկել է ավելի քիչ ավագանի։

Այս դեպքում առնվազն կասկածելի է, ինչպես Բարսեղյանն էր ասում, սա Բալասանյանի եւ իր թիմակիցների մասխարությո՞ւնն է, որպեսզի երկարաձգի կառավարումը։

Մեկնաբանություն
X