Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այսօր՝ մայիսի 16-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վեհափառը շնորհավորել է վարչապետին ընտրության կապակցությամբ, ողջունել նորակազմ կառավարությանը, եւ հաջողություն մաղթել վարչապետին՝ ի սպաս Հայաստանի առավել ծաղկման ու հզորացման։

Մեկնաբանություն
X