Ցուցարար-վարորդներին ընդունեց նորանշանակ նախարարը (տեսանյութ)

Տաքսու վարորդներին քիչ առաջ հանդիպեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանը։

Հիշեցնենք՝ տաքսու վարորդների պահանջն էր, որպեսզի զրոյացվեն լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները:

Ինչպես նաև նրանք դժգոհում էին արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից: Այս ամենը լսեց նորանշանակ նախարարը եւ նրանց խնդրեց՝ բոլոր իրենց առաջարկությունները ներկայացնեն գրավոր, որպեսզի կարողանան մանրամասն քննարկել եւ փորձել լուծումներ գտնել։ Տաքսու վարորդները այսքանով դադարեցրին ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X