Տոնավաճառի տնօրենը խոստացել է վարձերն իջեցնել ու խաբել է

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա են իրականացրել՝ առեւտրի տաղավարների բարձր վարձավճարների դեմ։ Տոնավաճառում մեկ տաղավար վարձելը ամսական 100 000 դրամ է։ Տոնավաճառի սեփականատեր Սարգիս Ավետիսյանը պարզաբանել է, որ չի կարող էժանացնել տաղավարի գինը, քանի որ դա բիզնես է, և ծախսեր է կատարում ամեն մի տաղավարի համար եւ խորհուրդ է տվել՝ ովքեր չեն կարող վճարել, թող տեղափոխվեն։

Մինչդեռ տոնավաճառի աշխատակիցներից մեկը երեկ մեր լրագրողին պատմել է, որ սեփականատերը համաժողովրդական շարժման օրերին խոստացել է հեղափոխության հաջող ելքից հետո իջեցնել վարձավճարները, պատճառաբանելով, թե Սաշիկը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն այդ ժամանակ այլեւս «փայ» չի կարող ուզել իրենից, ինքն էլ կարող է էժանացնել վարձավճարները։

Մեկնաբանություն
X