Ում զանգում ենք՝ մեր ջրի հարցը չեն լուծում․ ահազանգում են Նուբարաշենի բնակիչները

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի Բ-8 թաղամասի բնակիչ Գայանե Մաթեւոսյանը։

«10 տարի է, ինչ այստեղ ապրում ենք, 6 տարի ջուր ունեցել ենք, վերջին 4 տարին մենք ջուր չունենք, կանգնել ենք փաստի առաջ։ Ում ասես՝ դիմում ենք, թե՛ քաղաքապետարան, թե՛ թաղապետարան, 1-85 ենք զանգում, ասում են՝ մենք ջրանջատում չունենք։ Բայց այստեղ կային մագիստրալներ, դրանք կտրել են, չգիտենք, թե ուր են տարել։

Մենք՝ հարեւաններով դիմում ենք բոլորին, բոլորը ձեռքերը լվացել, քաշվել են մի կողմ։ Քաղաքապետարան ենք զանգում, ասում են՝ թաղապետարանի կոմունալի բաժինն է պատասխանատու, այնտեղից ասում են՝ ջրմուղ դիմեք, ջրմուղ ենք դիմում, չեն զբաղվում։

Ոչ մեկն էլ չի զբաղվում, եւ մենք մնացել ենք անջուր։ Մի պոմպ են տեղադրել, դա օգտագործում ենք, լույսի փողը մենք ենք տալիս, մեկ ժամ ենք օգտագործում, հիմա պոմպը վառվել է, ուղարկել են պոմպը սարքելու, մենք ի՞նչ անենք այս ընթացքում»,- ահազանգում է խմբագրություն դիմած քաղաքացին։

Մեկնաբանություն
X