Քնեսետում ներկայացվել է օրինագիծ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին

Իսրայելի պառլամենտի Սիոնիստական ճամբար խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել Քնեսետի քննարկմանը` Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Նախագծի հեղինակը Իցիկ Շմուլին է, ով մատնանշել է, որ մինչ այժմ Իսրայել պետությունը հրաժարվել է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, պատմական մի իրողություն, որը ճանաչվել է 29 պետության կողմից։

«Մենք պատրաստ չենք ընդունել բարոյական այն ուսուցումները եւ հակահրեական այն հայտարարությունները, որոնք Թուրքիայից է գալիս, մի պետություն, որը ամենօրյա ռեժիմով ռմբահարում է քրդերին Սիրիայում եւ միաժամանակ նաեւ պատասխանատվություն է կրում Հայոց Ցեղասպանության համար, չհաշված նաեւ այն բոլոր գազանությունները, որոնք իրականացրել է ազգային փոքրամասնությունների կողմից իր ողջ պատմության ընթացքում»,- ասել է պատգամավոր Շմուլին։

Մեկնաբանություն
X