«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է զսպել անկարգությունները

«ՀԱՄԱՍ» խմբավորումը պատրաստ է զսպել անկարգությունները եւ դադարեցնել տալ պաղեստինցիների եւ իսրայելական զինուժի միջեւ բախումները, եթե Իսրայելի զինված ուժերն իր հերթին էականորեն նվազեցնի օդային հարվածների քանակը Գազայի սեկտորում։

Այս մասին հայտնում է Walla լրատվական կայքը։

Նշենք, որ նման առաջարկ հնչել է կազմակերպության կողմից այսօր, երբ հայտնի է դարձել, որ իսրայելապաղեստինյան սահմանին ցույցերի եւ բախումների ներգրավված մասնակիցների թիվը գերազանցել է 4 000-ը։

The Times of Israel-ն էլ հաղորդել է, որ այսօր ցույցերի մասնակիցների թիվը զգալիորեն ավելի քիչ է եղել, քան երեկ, որը պիկային է համարվել բախումների պատմության մեջ։

Մեկնաբանություն
X