Հնդկաստանում որոնում են լաստանավի խորտակման հետեւանքով անհետ կորածներին

Հնդկաստանում փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ երեկ երեկոյան քամու հետեւանքով խորտակված լաստանավի տասը անհետ կորած ուղեւորներին հայտնաբերելու համար։

Այս մասին հայտնում է IANS լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Անդհրա-Պրադեշ նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հարավ-աևելքում։ Ինչպես հայտնի է դարձել NDTV-ի պատրաստած ռեպորտաժից, լաստանավը լողացել է Գոդավարի գետով եւ քամու հետեւանքով շուռ է եկել։ Լաստանավի վրա եղել է 40 մարդ, որից 23-ը անհետ կորել են։ Փրկարարական աշխատանքների ընթացքում 13 մարդու հաջողվել է ափ հանել, սակայն 10 մարդ մնում է անհետ կորած։

Մեկնաբանություն
X