Ճապոնիան դիրքորոշում է հայտնել ԱՄՆ-ի եւ Հարավային Կոերայի համատեղ զորավարժությունների մասին

Ճապոնիան կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կարեւոր են ռեգիոնալ անվտանգության ապահովման համար։ Ինչպես փոխանցում է Associated Press լրատվական գործակալոթւթյունը, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յասուտոսի Նիսիմուրան։ Նիսիմուրան կարեւորել է համատեղ զորավարժությունների պարբերական եւ համակարգված անցկացումը, քանի որ այն էապես նպաստում է, որպեսզի ռեգիոնում լինի կայունություն, խաղաղություն եւ անվտանգություն։ Ըստ ճապոնացի բարձրատիճան պաշտոնյայի, առայժմ ճիշտ է նաեւ սանկցիոն քաղաքականության պահպանումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, մինչեւ վերջինս ռեալ գործողություններով չի ապացուցի, որ փակում է իր միջուկային նախագծերը։ Նշենք, որ նշված զորավարժությունների պատճառով Փհենյանը չեղյալ է հայտարարել հանդիպումը Սեուլի ղեկավարության ներկայացուցիչների հետ, համարելով, որ միջկորեական հարաբերությունների ջերմացման ֆոնին այդ զորավարժությունները սադրանք են։

Մեկնաբանություն
X