Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով

>

Մայիսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ: Շնորհավորական ուերձում մասնավորապես ասված է

«Հարգելի պարոն Վարչապետ, Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային: Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին: Հարգանքով, Դոնալդ Թրամփ»։

Մեկնաբանություն
X