Հայտնի է, դարձել, թե Ուկրաինան որքան կդիմանա առանց ռուսական գազի

«Укртрансгаз» ընկերությունը հայտարարել է, որ առանց ռուսական գազի Ուկրաինան արդեն ապրում է 900 օր:

Այս մասին կարդում ենք ընկերության թվիթերյան էջում: Նշենք, որ գրառման մեջ Ուկրաինայի որոշումը՝ յոլա գնալ առանց ռուսական գազի, որակվել է պատմական:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիեւի հետ քննարկելու Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հարցը:

Նշենք, որ Ուկրաինան փորձում է արդիականացնել իր գազային համակարգը: Մոտավոր հաշվարկներով, լիարժեք արդիականացման համար կպահանջվի տասը տարի:

Մեկնաբանություն
X