Ֆրանսիայի ԱԳ նախարարը Մերձավոր-Արեւելյան իրավիճակը որակել է պայթյունավտանգ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում պայթյունավտանգ է:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Նախարար Լը Դրիանը ասել է, որ բռնությունը սկսում է տիրապետող դառնալ եւ ասպարեզից դուրս մղել դիվանագիտությանը:

Նա նաեւ ասել է, որ առկա է պատերազմի սկսման վտանգը: Ավելի վաղ Ֆրանսիան քննադատել էր Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ: Այդ ֆոնին տեղի են ունեցել արյունալի բախումներ իսրայելական բանակի եւ պաղեստինցիների միջեւ:

Կա մոտ վեց տասնյակ զոհ եւ հազարավոր վիրավորներ:

Մեկնաբանություն
X