Պեսկովը ասել է, թե երբ կձեւավորվի ՌԴ նոր կառավարությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նոր կառավարության կազմը լիովին հայտնի կլինի մինչեւ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկը:

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Պեսկովը հավելել է, որ Սահմանադրությունը սահմանում է որոշակի ժամկետներ, եւ դրանք պետք է ամեն պարագայում ճշգրտորեն պահպանվեն:

Հիշեցնենք, որ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի 24-26-ին:

Մեկնաբանություն
X