Բրիտանական իշխանությունները կույր հավատք ունեն հատուկ ծառայությունների տվյալների հանդեպ. Ալեքսանդր Յակովենկո

Լոնդոնում ռուսական դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանականները կույր հավատք ունեն հատուկ ծառայությունների կողմից ձեռք բերված տվյալների հանդեպ, հատկապես այն տվյալների հանդեպ, որոնք կապված են նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Դեսպանը մանրամասնել է, որ բրիտանացի խորհրդարանակնների համար հատուկ ծառայությունների ղեկավար Էնդրյու Պարկերի տարածած տեղեկությունները համարվում են հարյուր տոկոսանոց ճշմարտություն:

Դեսպանը նաեւ ափսոսանք է հայտնել, որ բրիտանացիները կասկածամտորեն են վերաբերվում Սկրիպալների թունավորման գործով ռուսական կողմի ներկայացրած փաստարկներին:

Մեկնաբանություն
X