Մանե Թանդիլյանը հրաժարվե՞լ է իր հայացքներից

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ամենամեծ խնդիրը իրենք իրենց չհակասելն է, նախկին հայտարարությունները չմոռանալը, իսկ եթե իրողություններ են փոխվել, եւ այժմ նոր տեսակետ են որդեգրել, հարկ է լավ ծանրութեթեւ անել, համոզիչ պատասխաններ տալ:

Այսպես, պաշտոնավարման առաջին իսկ օրը, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը խոսել է պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին, եւ նշել, որ այնպես պետք է անենք, որ պետությունը վնաս չկրի, քաղաքացիները հիշել են, որ Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր, ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար, կարելի է ասել, որ նա հայտնի է դարձել հենց այդ պայքարից:

Այժմ փաստորեն որպես նախարար մի կողմ է դրել իր համոզմունքները եւ պնդում է հակառակը: Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր:

Մեկնաբանություն
X