Փորձագետն իր աջակցությունն է հայտնել

Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին երեկ հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։

Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում:

Մեկնաբանություն
X